Քննություն է տարվում՝ պարզելու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները

Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրյալ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Նշենք, որ Մհեր Եղիազարյանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահը, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տուն էր: Նա շուրջ 44 օր առաջ հացադուլ էր հայտարարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել