Պոլիկլինիկաների տարածքում համապատասխան սենյակներ կստեղծվեն՝ կերակրող մայրերի համար. Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը գրում է.

«Հաշվի առնելով կերակրող մայրերի առաջարկն այն մասին, որ պոլիկլինիկաներում չկան գրկի երեխաների կերակրման և խնամքի համար նախատեսված սենյակներ, ինչը մեծ անհարմարություն է առաջացնում, խորհրդակցեցի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի հետ, նա ասաց, որ արդեն կարգադրել է պոլիկլինիկաների տարածքում ստեղծել համապատասխան սենյակներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կերակրող մայրերը կարողանան օգտվել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել