Վարույթ է հարուցվել պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը օրենքին ստուգելու համար. Լուսինե Մարտիրոսյան

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է. «Տեղեկացնեմ, որ ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հայտարարություն կտարածի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել