Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ գլխավորելու է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:
«Այսօր Ազգային ժողովի Խորհրդի նիստում ձևավորվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը:
Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝
հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը:
Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում:
Շնորհակալ եմ վստահության համար»:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում են նաև Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը և Տարոն Սիմոնյանը: