Ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկաման ներկայացված նոր նախագծի համաձայն ակցիզային հարկով կհարկվեն նև գազավորված ըմպելիքները:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ ակցիզային հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են հարկել վնասակար սպառում ենթադրող՝ բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքները: Քաղաքականության այս ուղղությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույնպես հասունանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առաջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար, նմանատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխհատուցել պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
Առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ակցիզային հարկով հարկել նաև 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները: