Երևանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ազատ է արձակվել, նրա համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեից:
«Հաշվի առնելով, որ նա ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է, փոխհատուցել է պատճառված վնասը, որը 20 միլիոն դրամ է կազմել, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Հաշվի է առնվել նաև նրա առողջական վիճակը և նախկինում դատվածություն չունենալը»,- նշեցին մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Գայանե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Առանձնապես խոշոր չափերով յուրացում) և ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը):