Ծեծկռտուք դպրոցականների միջև. ոստիկանություն

Հունվարի 22-ին, ժամը 14.45-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ», «աջ քունքային շրջանի պատռած վերք», «ձախ վերհոնքային հատվածի պատռած արնահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» և «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշումներով՝ 16 և 17-ամյա 4 դպրոցականներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Վերնիսաժ» տոնավաճառում՝ վազելիս վայր ընկնելու հետևանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 13.30-ին Չայկովսկու փողոցում նշված անձինք վիճաբանել են 18 և 19-ամյա պատանիների հետ, ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:

Պատանիներից մեկը Անդրանիկի փողոցից ներկայացվել է ոստիկանություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել