Փասատաբան Դիանա Գրիգորյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Մի հատ իրական դեպք պատմեմ Արարատի մարզպետի բոցերից: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Սոկրատ Հախվերդյանին աշխատանքից ազատելու կարգադրության մեջ ազաման ոչ մի պատճառ չի նշում, ըստ էության ասում է մարզպետն է որոշում ում ընդունի կամ ում ազատի, էդպես որոշել եմ ու ազատել: Ընդ որում, նույն միտքը կրկնում են դատարանում ու ոչ մի ապացույց չեն բերում, որ Սոկրատ Հախվերդյանը վատ է աշխատել կամ բժշկական կենտրոնին դրել է ծանր ֆինանսական դրության մեջ:
Բայց էդ նույն մարզպետը Ազատության ասուլիսին հայտարարում է, որ Ս.Հախվերդյանին աշխատանքից ազատել է նաև այն պատճառով, որ ԲԿ-ն դրել է ծանր ֆինանսական դրության մեջ: Այս մասով ասեմ, որ հայց ենք մուտք արել դատարան, բայց մինչ դատարան դիմելը դիմել էինք Գարիկ Սարգսյանին ու ասել զրպարում ես, հերքի: Ստանում ենք պատասխան հետևյալ բովանդակությամբ. «դիմեք Արարատի մարզպետին»: Հ.Գ. հումոր չի, լրիվ իրականություն է»,-նշել է նա: