Ռուբեն Մելիքյանը կփոխարինի Հերիքնազ Տիգրանյանին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 21․01․2019թ․ թիվ 2/15-Ա որոշմամբ փոփոխվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կառավարման կազմը այդ թվում փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանին կփոխարինի փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանը, քանի որ խորհրդի 21․01․2019թ․ մեկ այլ որոշմամբ Հերիքնազ Տիգրանյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալու հիմքով:

Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանական դպրոցից:

ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը շնորհակալություն են հայտնում Հերիքնազ Տիգրանյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում բեղմնավոր աշխատանք ՀՀ ազգային ժողովում՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ու իրավական պետության հիմնարար արժեքների պահպանման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել