Կադաստրի համակարգի աշխատակիցներն ամսական աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարներն այսուհետ կստանան ոչ թե մաս-մաս, այլ միանգամից՝ ամիսը մեկ անգամ։ Կոմիտեի ղեկավարությունը համապատասխան օղակներին հանձնարարել է գումարները փոխանցել յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրում։
Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի մամուլի ծառայությունից:
Սարհատ Պետրոսյանը կոնկրետ ժամկետներով հանձնարարականներ է ամրագրել ստորաբաժանումների, վարչությունների և նրանց պետերիհամար։ Համակարգող պատասխանատուներն են գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը և ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը։
Կադաստրի կոմիտեն համոզված է, որ իր առաջ քաշած հավակնոտ ծրագրերը կարող է իրականացնել աշխատակիցների նվիրյալ և որակյալ աշխատանքի շնորհիվ, իսկ դա կարելի է պահանջել աշխատանքային պայմանները բարելավելուն և լավ աշխատանքը խրախուսելուն զուգահեռ։