Շիրակի փոխմարզպետն ազատման դիմում է ներկայացրել

«Այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Մի ընտանիք, որն աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով և մարզի նկատմամբ անսահման նվիրումով։

Շնորհակալ եմ նաև իմ քաղաքական թիմին՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և ՀՀ վարչապետ` մեծարգո պարոն Փաշինյանին, ժամանակին ինձ նմանօրինակ կարևոր և պատասխանատու պաշտոն վստահելու համար։ Հպարտ եմ, որ ՔՊ թիմի անդամ եմ։ ՔՊ թիմն այն եզակի քաղաքական թիմն է, որն իրապես ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա է հիմնված։

Անկախ պաշտոնից կամ իմ աշխատանքի ձևաչափից աշխատել եմ և աշխատելու եմ հանուն իմ հարազատ քաղաքի և մարզի հիմնախնդիրների լուծման»,- գրում է Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել