ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսգարությունը.
Զոհրաբ Մնացականյանը ծնվել է մարտի 20-ին, 1966թ. Երևան, Հայաստան:
Կրթությունը՝
1990թ. – Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
1991թ. – Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում:
Աշխատանքային գործունեությունը՝
1991-1993թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար
1993-1997թթ. – Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանություն, երկրորդ, ապա առաջին քարտուղար
1995-1997թթ. – Վատիկանում ՀՀ դեսպանություն, առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն)
1997թ. – ՀՀ վարչապետի օգնական
1997-1998թթ. – ՀՀ ԱԳՆ Առաջին եվրոպական բաժանմունքի տնօրեն
1998-1999թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
1999-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ
2002-2008թթ. – Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2002-2008թթ. – Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2008-2011թթ. – Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2011-2014թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող
2014-2018թթ. – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Պետական պարգևներ՝
2011թ. – ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ
Օտար լեզուները՝
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու որդի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2018թ. մայիսի 12-ի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար: