Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսգարությունը.

Զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ:
Ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:
Զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:
Նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է Երևանի պետական համալսարանը:

Ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

  • 1986 – 1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
  • 1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:
  • 1992 – 1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում:
  • 2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է:
Պարգևներ
  1. ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2005թ.),
  2. ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008թ.),
  3. Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008թ.),
  4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ինաստիճանի մեդալ (2012թ.),
  5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017թ.),
  6. ՀՀ ԶՈՒ«Զինանշան» հուշամեդալ (2017թ.),
  7. ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ: 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել