Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր հանձնաժողով կստեղծվի. հաստատվել է կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման, այդ երևույթների դեմ պետական քաղաքականության մշակման, ՀՀ կողմից միջազգային պահանջների իմպլեմենտացման, ինչպես նաև պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով ստեղծել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել