Երեկ խորհրդարանական 3 քաղաքական ուժերը ներկայացրեցին ձևավորված 11 մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին: 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրելու իրավունք, ըստ Դոնթի բանաձևի, ունի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը և 1-ը՝ Լուսավոր Հայաստանը:
Այսօր Ազգային ժողովը ընտրություն կկատարի:
Նարեկ Զեյնալյան՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Ռուբեն Ռուբինյան՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Մխիթար Հայրապետյան՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Արման Եղոյան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Անդրանիկ Քոչարյան՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Վլադիմիր Վարդանյան՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Վարազդատ Կարապետյան՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով
Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
«Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը հրապարակեց իրենց թեկնածուների անունները՝
Նաիրա Զոհրաբյան՝ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Միքայել Մելքումյան՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը: