Մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

Այսօր՝ հունվարի 14-ին մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Օրակարգում 7 հարց է ընդգրկված: Այսօր խորհրդարանը կքննարկի հաշվիչ հանձնախմբի ստեղծման, ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտևության հարցը:

Կստեղծվեն նաև մշտական հանձնաժողովները և կընտրվեն դրանց նախագահները: Նորընտիր խորհրդարանը կառավարության առաջարկությամբ կքննարկի կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և գործադիր մարմնի ծրագրին հավանություն տալու հարցը:

Նիստը նախագահում է տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել