Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) շենքում տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական ժողովը:
Հանդիպման սկզբում Երևան քաղաքի ԱԱՊ նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց օրակարգային հարցերը: Առաջնահերթ քննարկման դրվեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից ներկայացված առաջարկը, առ այն, որ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը պատրաստ է կազմակերպել աշխատաժողով կարողությունների զարգացման նպատակով, Ցանցի անդամների կողմից ընտրված թեմայով:
Ժողովի ժամանակ քնարկվեց նաև Հայաստանում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրման մասին: Վլադիմիր Ամիրյանը նշեց, որ արդեն սկսվել է Հակակոռուպցիոն գործողությունների իրականացմանն ուղղված ծրագիր, որը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ միասին: Նա ներկայացրեց ծրագրով իրականացվելիք հիմնական կարևոր գործողությունները:
Այս ծրագրում սկզբնական քայլ կարևոր է հասկանալ գործարարների ընկալումը և մոտեցումները կոռուպցիայի վերաբերյալ: Ժողովի մասնակիցները նշեցին, որ վերապատրաստում անցած և որակավորման հավաստագիր ստացած դասընթացավարները կկարողանան ներկայացնել գործարարներին կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները, օրենսդրական բազան և այլն: Սա հատկանշական է նաև այն կոնտեսքոտում, որ այժմյան կառավարությունը բացահայտ բացասական վերաբերմունք է արտահայտում կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ, ինչչը թույլ կտա առավել արդյունավետ աշխատելլ կառավարության հետ:
Խնդիրն այս պարագայում բիզնես ոլորտի ներկայացուիչների արձագանքի հետ է կապված, քանի որ գործարարների կողմից արձագանքը շատ ցածր է օրինակ 1200 էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում ստացվում է 3-4 պատասխան:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանի խոսքով, այս պահին առաջին խոշոր քայլն այն է, որ Երևանի առևտրաարդյունաբերական պալատը Գործարար շահերի պաշտպանության ցանցի հետ համատեղ Վարչապետին նամակ է ուղարկել՝ տեսչական բարեփոխումների վերաբերյալ:
Այժմ ծրագրի մասնակիցների խնդիրն է, որ բիզնես դաշտը հետաքրքրվի հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրով, հասկանա դրա կարևորությունները, քանի որ շատ կազմակերպություններ հակված չեն հակակոռուպցիոն գործողություններում ներգրավվել:
Ժողովի ընթացքում նաև որոշվեց համագործակցել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ձևավորված բիզնես կոալիցիայի հետ:
Նշենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։