Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը:
Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է»: