Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում:
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ: