Տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի թիմի և ծրագրի Կոնսորցիումի անդամ կազմակերպություների տարեկան ժողովը

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրային թիմի և ծրագրի Կոնսորցիումի անդամ կազմակերպություների տարեկան ժողովը:

Ժողովին ներկա էին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, ԿԵՀ ծրագրի աշխատակիցները:

Ժողովի ժամանակ ներկայացվեցին և ամփովեցին ԿԵՀ ծրագրի 2-րդ տարվա՝ 2018 թվականի գործողությունների և արդյունքները:

Հարկ է նշել, որ 2018թ-ին, այս տարվա մայիսի 31-ին ՔՀԿ 9 կոալիցիայի ծրագրի շրջանակում տրամադրվել է մինչև 25 միլիոն դրամ արժողության 9 դրամաշնորհ՝ ԿԵՀ թիրախային ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով (ընդհանուր շուրջ 225 միլիոն դրամ):

ԿԵՀ կողմից արդեն իսկ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 7 ՔՀԿ կոալիցիաներին՝ իրենց կարողությունների զարգացման նպատակով, հանձնվեցին նաև մինչև 8.5 միլիոն դրամ արժողության դրամաշնորհներ:

Նախատեսվում է, որ հաջորդ տարեսկզբին կտրամադրվի ևս 2 դրամաշնորհ ՔՀԿ կոալիցիային (ընդհանուր շուրջ 17 մլն դրամ արժողության):

Նշվեց նաև, որ ծրագրի շրջանակում անցնող տարում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում ձևավորվեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները, որոնք միտված են նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Ինկուբատորի մասնակից կազմակերպություններին 2018 թվականին մրցութային հիմունքներով տրամադրվեցին մինչև 5.5 միլիոն դրամ արժողության ընդհանուր թվով 29 ենթադրամաշնորհ:

Տարեկան ժղովին ներկայացվեցին նաև ծրագրի 3-րդ տարվա առաջիկա գործողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել