Արտյոմ Հարությունովը (Արտյոմ Կանևսկոյ) հրաժարվել է համաներման հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումից

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված մեղադրյալ Արտյոմ Հարությունովը (առավելապես հայտնի է որպես Արտյոմ Կանևսկոյ) հրաժարվել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրուցում հայտնեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանի խոսքով՝ Հարությունովը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը, այս հիմքով էլ համաներման համար համաձայնություն չի տվել:

Հիշեցնենք, որ Արտյոմ Կանևսկոյը հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Նա մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել