Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին Սուրբ ծննդյան և Ջրօրհնեքի տոների առիթով:
Սալոմե Զուրաբիշվիլին բարօրություն և երջանկություն է մաղթել նրանց՝ ընդգծելով, որ հայ և վրացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հիմնված է սիրո և փոխըմբռնման վրա, որն իսկապես օրինակելի է:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնեական եկեղեցիներից միակն է, որը Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին:
Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր է նշում Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը։