Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացվել է հոգեհանգստի կարգ: