Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Գևորգյան և Ներսիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ նոյեմբերի 30-ին պայմանագիր է կնքել, որով Արագածոտնի մարզի 30 դպրոցներում վառարաններ են փոխարինվել՝ էլեկտրական տաքացուցիչներով:
Ավշեն, Արագածավան, Արևուտ, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, Դդամասար, Զովասար, Թլիկ, Լուսակն, Ծիլքար, Կանիաշիր, Հակոր, Հացաշեն, Հնաբերդ, Զորագլուխ, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանուս, Շենավան, Շենկանի, Ջամշլու, Սադունց, Սարալանջ, Սիփան, Սորիկ, Վերսին Սասնաշեն, Ցամաքասար համայնքներում ընկերությունը կատարել է էլէկտրամոնտաժային աշխատանքներ ջեռուցման և շենքերի այլ էլեկտրական սարքավորումների տեղադրման համար:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 841 հազար 135 դրամ:
