Գետնանցումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին. ոստիկանություն

Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02:

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Միջոցառումները շարունակվում են։

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել