Բանկի աշխատողը յուրացրել է բանկի 6 հաճախորդի ավանդները. դրամարկղից կանխիկացրել է մոտ 13 միլիոն դրամ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Կարինե Առաքելյանի գործը, որը մակագրվել է դատավոր Հովհաննես Ավագյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարինե Առաքելայնը աշխատելով «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության «Հրազդան» մասնաճյուղում որպես ավագ մասնագետ, յուրացմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված լիազորություններից, առանց ավանդատուների գիտության և ներկայության, իրականացրել է թվով 6 ավանդատուի ժամկետային ավանդային պայմանագրերի խզում և դրանց արդյունքում բանկի գույքը հանդիսացող, իրեն վստահված դրամարկղից կանխիկացրել ու յուրացրել է ընդհանուրը 12 միլիոն 729 հազար դրամ գումար:

Գործը դատաքննության փուլում է, հաջորդ դատական նիստը նշանակվել է հուվարի 17-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել