Անչափահաս աղջկան սպառնացել է սոցցանցով տարածել նրա մերկ լուսանկարները, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա. գործը դատարանում է

2016 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան գործ է մուտքագրվել, որով Արսեն Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնացել է  անչափահաս Թինա Հ.-ին տարածել նրա մերկ լուսանկարները: Գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Հարուցված քրեական գործի մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Խ.-ն նկարները ընհանուր հասանելի չդարձնելու դիմաց պահանջել է, որպեսզի աղջիկը նրա հետ սեռական հարաբերություն ունենա:

Նշենք նաև, որ Արսեն Խ.-ն Թինա Հ.-ի հետ հաղորդակցվել է «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով, որով էլ խոստացել էր տարածել նրան լուսանկարները:

Հերթական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 9-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել