ԿԲ նախագահի որոշմամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2019 թ. հունվարի 14-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այստեղ ներկայացվում է արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը: