Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա նշեց նաև, որ հստակ որոշում չկա սակայն, որ կշարունակի պաշտոնավարել որպես նախարար:
«Դա էական չէ, դա թիմով ենք որոշում՝ ով որտեղ է աշխատում, էնտեղ, որտեղ որ ես աշխատում եմ, իմ գործն անում եմ, մնացածը թիմով կորոշենք: Ես ավելի շատ հակված եմ աշխատել գործադիրում»,-նշեց նա: