Վալերիյ Օսիպյանն արժանացել է «Երևան 2800» հոբելյանական հուշամեդալի

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանին։

Այս մասին տղեկացնում են ոստիկանությունից:

Ընդունելությունը խորհրդանշական էր։ Արսեն Մելիքսեթյանը Վալերիյ Օսիպյանին հանձնեց «Երևան 2800» հոբելյանական հուշամեդալ։ Մեր 12-րդ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ «47 դիզայն» ընկերությունը թողարկել է Արգիշտի 1-ին արքայի դիմապատկերով հուշամեդալ։ Այն հանձնվել է ՀՀ վարչապետին, պաշտպանության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Հուշամեդալը անվանական է և խորհրդանշական համարով` այս դեպքում «0202»:

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց պարգևի համար՝ մաղթելով նորանոր հաջողված նախաձեռնություններ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել