Դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանին։
Ընդունելությունը խորհրդանշական էր։ Արսեն Մելիքսեթյանը Վալերիյ Օսիպյանին հանձնեց «Երևան 2800» հոբելյանական հուշամեդալ։ Մեր 12-րդ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ «47 դիզայն» ընկերությունը թողարկել է Արգիշտի 1-ին արքայի դիմապատկերով հուշամեդալ։ Այն հանձնվել է ՀՀ վարչապետին, պաշտպանության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Հուշամեդալը անվանական է և խորհրդանշական համարով` այս դեպքում «0202»:
Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց պարգևի համար՝ մաղթելով նորանոր հաջողված նախաձեռնություններ։