2018-ի ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Արասո» ՍՊ ընկերության հետ մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայության պայմանագիր է կնքել:
Պայմանագրում նշվում է, որ պետք է 4000 մասնակցի համար Ամանորին նվիրված միջոցառման կազմակերպել, որը կանցկացվի Երևանում՝ ջեռուցում ապահովող թատրոնում կամ համերգային սրահում: Թատերականացված ներկայացման տևողությունը պեքտ է լինի 1 ժամ 30 րոպե՝ հեքիաթների հերոսների մասնակցությամբ:
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշվում է նաև, որ պետք է ապահովվի նվերների հավաքածու, այդ թվում՝ գունազարդ պարկ (պոլիէթիլենից), պարունակությունն ամեն պարկում՝ մեկական խաղալիք կենդանի (4-5 տեսակի, պլաստմասե, չափսը՝ մոտավորապես 15X5 սմ), քաղցրավենիք (շոկոլադե կոնֆետներ – 150 գրամ, սուֆլե -100 գրամ, կարամել- 100 գրամ): 1 պարկի նվազագույն ընդհանուր քաշը պետք է կազմի 350 գրամ:
4000 տոմսերի վրա պետք է նշված լինի միջոցառման անցակցման վայրը, «Տրամադրված է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից» բառակապակցությունը և ՀՀ ԶՈՒ զինանշանը: Պայմանագրի կատարման վերջնաժամկետը՝ 10.12.2018 թվականն է:
Միջոցառման ընդհանուր տևողությունը պետք է լինի 1 ժամ 50 րոպե:
Պայմանագիրն արժեցել է 12 420 000 դրամ: