2018-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ երեխաների համար միջոցառումների կազմակերպման-անցկացման ծառայությունների մատուցման վերաբերյալ:
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշվում է, որ ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների 8200 երեխաների համար անհրաժեշտ է ձեռք բերել ամանորյա թեմատիկայով մանկական, հեքիաթային, երաժշտական ներկայացման թատրոնի տոմսեր, Ձմեռ պապիկի, Ձյունանուշի և տոնածառի պարտադիր առկայությամբ:
Ներկայացումը պետք է կազմակերպել մայրաքաղաքի թատրոններից որևէ մեկում՝ նվազագույնը 650 տեղ ունեցող փակ դահլիճում, համապաասխան ձայնային և լուսային էֆեկտներով, բեմի թեմատիկ ձևավորմամբ:
Ներկայացման օրը, ժամը և սցենարը նախօրոք պարտադիր պետք է համաձայնեցնել ՀՀ ոստիկանության ՏՎ մշակույթի կենտրոնի հետ: Ներկայացման դերասանական կազմը պետք է բաղկացած լինի նվազագույնը 10 հոգուց և ունենա՝ պրոֆեսիոնալ աշխատանքային փորձ:
Ներկայացումը պարտադիր պետք է լինիի հայերենով, ուսուցողական, խրատական և դաաստիարակչական՝ փոքրիկ հանդիսատեսին դարձնելով ծավալվող գործողությունների անմիջական մասնակիցը: Ներկայացումներին, բացի երեխաների տեղերից, որոնք 8200 են, դահլիճում պետք է լինի հավելյալ 1600 տեղ՝ նրանց ծնողների համար:
Ներկայացման ընթացքում դահլիճը պետք է ջեռուցվի, հարող տարածքում պետք է նախատեսված լինի հատուկ տարածք՝ ներկայացմանը մասնակցող երեխաներին նվերներ բաժանելու համար: