Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ էր արել էջմիածնեցիներին դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին հավաքվել Էջմիածնի հրապարակում:
« Էջմիածնից մեր պայքարը կսկսվի հանուն օրինականության: Գեներալ Մանվելը նախատիպ է, պետք է նման երևույթներն այլևս չկրկնվեն և դրա համար մենք շարունակում ենք մեր պայքարը ու հասնելու ենք մեր վերջնական նպատակին»,- հայտարարել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց: