Հանրապետության նախագահի դեկտեմբերի 12-ի հրամանագրով Իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած վաստակի համար Ազգային ժողովի նախագահի խորհրդական Վրեժ Հովհաննեսի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Կենսագրություն
Վրեժ Հովհաննեսի Գասպարյանը ծնվել է 1962 թվականի մարտի 31-ին Երևան քաղաքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
1969թ. ընդունվել և 1979թ. ավարտել է Երևանի Ս. Մ. Կիրովի անվան N 12 ռուսական միջնակարգ դպրոցը:
1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, ՀՀ զինված ուժերի պահեստի սպա է:
1985թ. ընդունվել և 1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, ստացել է իրավաբանի որակավորում:
1984թ. ընդունվել և 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ արվեստագետի հասարակական մասնագիտությամբ:
1990-1996թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչությունում` որպես առաջին կարգի, այնուհետև առաջատար, ապա` գլխավոր խորհրդատու:
1995-1996թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու:
1996-2005թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում` նախ որպես աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ, ապա 1998 թվականից` պետաիրավական վարչության պետ:
2006-2009թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալ:
2009-2011թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
2011 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2012 թվականի փետրվարի 3-ը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, իսկ 2012 թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 15-ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական:
2012 թվականի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 18-ը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
2012 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական:
2018 թվականի սեպտեմբերի 3-ից մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականն է:
Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրերով Վրեժ Գասպարյանին շնորհվել են`
– արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (09.06.2000 թ. ՆՀ-604 հրամանագիր),
– քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (30.12.2004 թ. ՆՀ-224-Ա հրամանագիր):
Պարգևատրվել է` |
ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյան» ոսկե հուշամեդալով (ՀՀ արդարադատության նախարարի 2017 թ. ապրիլի 13-ի N 176-Ա հրաման), |
ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (ՀՀ ԱԺ նախագահի 2017 թ. մարտի 31-ի Կ-61-Ա կարգադրություն), |
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի պատվոգրով (Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 2016թ. նոյեմբերի 24-ի N 53 որոշում), |
«Մխիթար Գոշ» մեդալով (Հանրապետության Նախագահի 2015 թ. մայիսի 23-ի ՆՀ-379-Ա հրամանագիր), |
ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալով (ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թ. հունվարի 22-ի N 31 հրաման), |
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ. 20 տարի» արծաթե մեդալով (Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 2012թ. մայիսի 16-ի N33 որոշում), |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով (ՀՀ ԱԺ նախագահի 2011թ. դեկտեմբերի 28-ի Կ-262-Ա կարգադրություն): |
2009 թ. սեպտեմբերից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Յոթ գիտական հոդվածի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա` աղջիկ և տղա: