Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել