Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նոր պաշտոն ունի

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Ինչպես արդեն հայտնել էինք, Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Մնացականյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնում է նշանակվել Կարեն Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել