Սփյուռքի նախարարությանը 13 միլիոն դրամ կկատկացվի

Գործադիրն այսօր՝ դեկտեմբերի 13-ին,  կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշում է ընդունել 13 միլիոն 762 հազար դրամ հատկացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թթ. ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով:

2018 թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը, 50 տոկոսը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին:

Իսկ 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը, իսկ 50 տոկոսը՝ պետբյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13,762.6 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել