Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ 2-րդ նախագահին ազատ արձակելու պահանջով

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից բողոքի ակցիան` նրան ազատ արձակելու պահանջով:

Նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսվում է երկարատև պայքարի փուլ։

«Մարդու պատվին ու արժանապատվությանը հասցվող վնասը պետք է տեղ չունենա Հայաստանում։

Նշանակվել է մեղավոր և հայտարարվել, որ այդ մեղավորները  նշանակված են ԶԼՄ-ներից՝ չհիշելով, որ մեղավոր ճանաչելու մեկ իրավասու մարմին կա՝ դատարան, ավելի ճիշտ կար, քանի որ չկա այլևս դատարան»։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել