Ե՞րբ կգումարվի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

Սահմանադրության 90-րդ հոդվածում, որով սահմանվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը, նշվում է.

Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Ազգային ժողովի կազմավորված լինելը հավաստվում է Ընտրական օրենսգրքին համապատասխան:

Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածն էլ սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը, որի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Այսինքն, ԿԸՀ-ն քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ դեկտեմբերի 16-ին կամփոփի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները:

Դեկտեմբերի 16-ից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 24-ին կհրավիրի Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, եթե Ընտրական օրենսգրքի սահմանաված կարգով որևէ բողոքարկում չլինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել