Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱբուԴաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: