Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
1. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 75-ամյակի առթիվ, ինչպես նաև գրականության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»։