ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դավիթ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»: