ՊՆ-ն հորդորում է բոլոր կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ ՊՆ և ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից

ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը:

Պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում ՀՀ զինված ուժերի զինանշանի, տարբերանշանների կամ դրանցշփոթության աստիճանի նմանությամբ պատկերների, այդ թվում՝ գունային առումներով, առանց համապատասխան  գրավոր թույլտվության օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից՝ անկախ  դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից: Նման գործելաոճը հանրային ընկալումներում կարող է առաջացնել  տվյալ կազմակերպության գործունեությանը ՀՀ զինված ուժերի մասնակցության, կամ զինված ուժերի կողմից դրա հավանությունն ստացած լինելու թյուր տպավորություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլոր կազմակերպություններին, անկախ դրանց իրավական-կազմակերպական ձևից, զերծ մնալ ՀՀ ՊՆ և ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից և հայտարարում, որ ՀՀ օրենսդրության շրջանակում  հետևողական է լինելու ՀՀ զինված ուժերի համբավն ու հեղինակությունը կասկածելի գործունեություն ծավալող անհատների, ընկերությունների ու կազմակերպությունների, գործողություններից ապահովագրելու հարցում։

ՀՀ ՊՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել