Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ գործարար, «Հ2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդության քննարկումը:

Կալանքի ժամկետը երկարաձգվեց, Սամվել Մայրապետյանը կշարունակի կալանավորված մնալ մինչև փետրվարի 6-ը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպանը՝ Կարեն Բատիկյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել