Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3֊ին՝ ժամը 11:00-ին:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը ներկայացրել է բողոքներից մեկը, սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված բողոքներն ամբողջ ծավալով հնարավոր չի եղել ներկայացնել: