Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել նոյեմբերի 27-ին Արևիկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Արևիկի միջնակարգ դպրոցում 27.11.2018 թվականին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ նոյեմբերի 28-ին դպրոցում հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ: Նիստի արդյունքում տնօրեն Հակոբ Թորոյանի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել դպրոցի երկրորդ դասարանի դասվար Աննա Պետրոսյանին և փոխտնօրեն Թեղո Մելքոնյանին` ուսումնադաստիարակչական աշխատանքներում տեղ գտած թերացումների և ոչ պատշաճ վերահսկողություն սահմանելու համար, որի պատճառով երկրորդ դասարանի աշակերտուհի Մանե Նռանյանը ստացել է մարմնական վնասվածք և վիրահատվել, իսկ Սյուզի Թադևոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն:
Ոստիկանությունում պատրաստվում են նյութեր տվյալ դեպքի առնչությամբ, որի վերջնական արդյունքում կորոշվի դպրոցի տնօրենին կարգապահական տույժի ենթարկելու հարցը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արեւիկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհիներ էին ընկել էին երկրորդ հարկի դասասենյակի պատուհանից: