Երևանի քաղաքապետը քաղաքացիների ընդունելության օրեր կկազմակերպի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար ընդունելության օրեր կկազմակերպի քաղաքապետարանում: Քաղաքացիների առաջիկա ընդունելությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 10.00-16.00-ը:

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Ընդունելության համար կարելի է գրանցվել՝ զանգելով (011) 51-42-72 հեռախոսահամարով, հղելով նամակ Երևան-0015, Արգիշտիի փող. 1 հասցեով կամ գրելով էլեկտրոնային նամակ՝ [email protected] հասցեին: Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ըստ գրանցման հերթականության: Նամակով գրանցվող քաղաքացիներին խնդրում ենք նշել անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, խնդրի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել