Ոստիկանությունը՝ 2–րդ դասարանի աշակերտուհիների՝ պատուհանից ընկնելու մասին

Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցում  նոյեմբերի 27-ին , նախնական տեղեկություններով, դպրոցի երկրորդ դասարանի երկու աշակերտուհիներ դպրոցի պատուհանից դուրս են ցատկել։

Նույն օրը ժամը 19։15-ին Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կոտրվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 2011 թ. ծնված Արևիկ գյուղի մի երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել