Մինչև վաղը՝ նոյեմբերի 28-ը, ժամը 12-ը դատարանը ժամանակ է տվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին՝ խափանման միջոցը որոշելու գործով դատական նիստը նախագահող դատավորին՝ Ռուբիկ Մխիթարյանին ինքանաբացարկի դիմում ներկայացնելու համար:
Դատարանն այսօր մինչև 17:45-ն ընդմիջում էր հայտարարել՝ հնարավորություն տալով փաստաբաններին պատրաստել և ներկայացնել միջնորդությունը, սակայն փաստաբանները շուրջ 1 ժամ աշխատելուց հետո չէին հասցրել ներկայացնել միջնորդությունը: Այս մասին լրագրողներին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ միջնորդությունը կներկայացվի մեկ հիմքի վրա կառուցված, ընդգրկելով մի քանի փաստեր:
Հավելենք, որ դատական նիստին մասնակցում էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մտահոգությոան առիթը միայն այն առումով է, որ իհարկե մեկ դատախազին որպես մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան 6 դատախազ, որից մեկը գլխավոր դատախազն է»,-նշեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հոգեվիճակն այնպես է ինչպես ցանկացած մեկ այլ մարդունը, ում առանց օրինական հիմքերի կբերեն ու կպահանջեն կալանավորել: Նա նաև նշեց, թե ինչու Քոչարյանը ցանկություն չի ունենում խոսել լրագրողների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում